ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քաջարանի կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն, 2022-ին վճարել է 144 մլրդ դրամի հարկ` 2021թ 61 մլրդ դրամի համեմատ

Քաջարանի կոմբինատը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ, հաղորդում է ԶՊՄԿ-ի մամուլի ծառայությունը։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները։ Ողջ տարվա ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանել է երկրի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։
2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի (360 միլիոն ԱՄՆ դոլար) հարկ` նախորդ տարվա 61մլրդ դրամի համեմատ։  ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին։
Ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ  աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչներ են, 1629՝ Կապանի։ Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝  216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։
Հարկային տարվա ցուցանիշներն ամփոփելովԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշել է. «Այս աննախադեպ ցուցանիշն ունի երկու բացատրություն՝ նախ մետաղների գների բարձր մակարդակը և  հարկման նոր ռեժիմը։  Իսկ երկրորդ պատճառը ընկերության կառավարման ընթացակարգային և վարչարարության բարելավումն է։  Ամեն դեպքում՝ անհնար է թերագնահատել ԶՊՄԿ-ի դերը մեր տնտեսության համար»։
Հանքագործների միության նախագահն ընդգծել է, որ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա  «Ընդհանուր առմամբ անցյալ տարի մետաղական օգտակար հանածո արդյունահանող մի քանի կազմակերպություններ վճարել են ավելի քան 203 մլրդ դրամի հարկ։ Ներդրումն ահռելի է, բայց ոլորտն ունի և’ քանակական,  և’  որակական աճի կարիք։ Մեր բոլոր ջանքներն ուղղված են թե’ ԶՊՄԿ-ում, թե’  ոլորտում բարեփոխումների միջոցառումների հետևողական ներդրմանը՝ ձգտելով տեսնել հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում մոդեռնիզացիայի, մրցունակության և կայուն զարգացման դրական անշեղ դինամիկա»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: